Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հունիսի 6-ին կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ու փառատոնը

Հունիսի 6-ին կմեկնարկեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ու փառատոնը
01.06.2013 | 17:16

2013 թվականին ամբողջ երաժշտական աշխարհը նշում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Ելնելով մշակութային այս իրադարձության կարևորությունից` 2013թ. ընթացքում նախատեսվում է բազմաթիվ միջոցառումների անցկացում ինչպես Հայաստանում, այնպես էլ` մեր երկրի սահմաններից դուրս, միջոցառումներ, որոնք կմիավորվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ մեծ երաժշտի ծննդյան օրը։ Նույն օրը Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Երևան կժամանեն թավջութակահարներ և երաժշտական աշխարհի հեղինակավոր հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում իրենց կատարումներով կներկայանան 2007 թվականից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարվա մայիսին ընտրվել է որպես Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։ Հեղինակավոր երաժշտական այս կառույցին անդամակցումը նոր հեռանկարներ է բացում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի համար և ևս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ինֆորմացիոն աջակիցներն են՝ «Պանարմենիան մեդիա գրուպ», Հանրային հեռուստատեսություն, «Երկիր մեդիա», «Շողակաթ», «Դար 21», news.am, 1in.am, slaq.am, arminfo.am, panarmenian.net, «Նովոստի Արմենիա», bravo.am, mardik.am, emporium.am, hayyer.com, eritasard.am, «168 ժամ», «Իրատես de facto», «Վեմ» ռադիո, Լրատվական ռադիո 106.5։

Դիտվել է՝ 2300

Մեկնաբանություններ